Ահա, թե ինչու պետք չէ խաղալ օրալ հակաբեղմնավորիչների ընդունման հետ. դա բոլորովին կատակ չէ » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ահա, թե ինչու պետք չէ խաղալ օրալ հակաբեղմնավորիչների ընդունման հետ. դա բոլորովին կատակ չէ

Բաժին: Կյանք և առաղջություն
Ահա, թե ինչու պետք չէ խաղալ օրալ հակաբեղմնավորիչների ընդունման հետ. դա բոլորովին կատակ չէ
Ներկայացնում ենք արդյոք պետք է ընդունել օրալ հակաբեղմնավորիչներ, ինչ վտանգ է դա հասցնում կնոջ օրգանիզմին և ինչ նախազգուշական միջոցներ է պետք պահպանել ընդունելու դեպքում:

11 տհաճ կողմնակի ազդեցություն

1. Տրոմբոզ
Տրոմբի, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիայի, ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը հակաբեղմնավորիչներ ընդունող կանանց դեպքում ավելի բարձր է, քան այլ միջոցներով պաշտպանվողների դեպքում:

2. Քաղցկեղի առաջացման ռիսկ
Համարվում է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների մշտական օգտագործումը մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը:

Մեծ է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մյուս կողմից՝ ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը հաբերի ընդունումը նվազեցնում է:

3. Սրտանոթքյիան համակարգի հետ կապված բարդություններ
Դեղամիջոցների ընդունման հաճախադեպ կողմնակի ազդեցություն է սրտի իշեմիկ հիվանդությունը:

4. Արնահոսություն ոչ ցիկլի ժամանակ
Հակաբեղմնավորիչներ ընդունելիս ամսեկանը լինում է ստույգ ժամանակին կամ ընդհանրապես բացակայում է: Դա նորմալ է, դրանց ազդեցության մեխանիզմն է: Նորմալ է նաև ոչ մեծ արնահոսությունը ցիկլից դուրս, դա կարող է շարունակվել դեղամիջոցի ընդունումից հետո առաջին 3 ամիսներին:

5. Սրտխառնոց
Շատ հորմոնալ հակաբեղմնավոիչներ սրտխառնոց են առաջացնում: Սկզբում դա նորմալ է, այդ նշանները պետք է աստիճանաբար վերանան: Եթե չի անցնում՝ բժշկի դիմեք:

6. Գլխացավեր և միգրեն
Եթե ցավերը մշտական են, պետք է բժշկի դիմել:

7. Ընկճախտ
Հաճախ առաջանում է օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելու պատճառով:

8. Կաթնասկնախտ
Կարող է բակտերիալ վագինոզ կամ կաթնասկնախտ առաջանալ:

9. Լիբիդոյի նվազում
Դեղամիջոցի երկար ընդունումից հետո կարող է էրոգեն գոտիների լիակատար անզգայնություն առաջանալ: Նաև հեղուկի բացակայություն հեշտոցում, որոշ կանայք կարող են նույնիսկ զզվանք ունանել զուգընկերոջ և սեռական ակտի նկատմամբ:

10. Տհաճ տեղային ախտանիշեր
Կարող են առաջանալ տարբեր փոփոոխություններ հեշտոցի հատվածում: Կարող է արտազատման սակավություն կամ առատություն դիտվել:

Այդ փոփոխություններն անվնաս են, բայց երբեմն կարող են վարակի նշան լինել: Պետք է բժշկի դիմել:

11. Վեներական հիվանդություններ
Դեղամիջոցների ընդունումը չի կարող վեներական հիվանդություններ առաջացնել: Սակայն դրանցով վարակվելու հավանականությունը մեծանում է, մանավանդ մշտական զուգընկերոջ բացակայության դեպքում:

Նյութի աղբյուրը՝ blognews.am