Բիթքոինի արժեքը մեկ օրում նվազել է 25 տոկոսով » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բիթքոինի արժեքը մեկ օրում նվազել է 25 տոկոսով

Բաժին: Այլ
 Բիթքոինի արժեքը մեկ օրում նվազել է 25 տոկոսով
Աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթը՝ բիթքոինը (bitcoin) երեքշաբթի էժանացել է ավելի քան 6 հազար դոլարով եւ մեկ օրվա ընթացքում կորցրել է արժեքի քառորդ մասը, հետագայում կարելի է ակնկալել մինչեւ 5 հազար դոլար արժեզրկում, այդ մասին են վկայում սակարկությունների տվյալներն ու փորձագետների գնահատականները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 8,2 տոկոսով՝ հասնելով 6,346 հազար դոլարի, ավելի վաղ այն արժեզրկվել էր 6 հազարից էլ ավելին։ Bitfinex կրիպտոարժույթի բորսայում գինը նվազել է 24,2 տոկոսով՝ հասնելով 6,351 հազար դոլարի, իսկ OKEx-ում նվազել է 23 տոկոսով՝ հասնելով 6,38 հազարի։ CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը նվազել է 25,8 տոկոսով՝ հասնելով 6,127 հազար դոլարի։
CoinMarketCap-ի տվյալներով՝ Ethereum-ը նվազել է 31,3 տոկոսով՝ հասնելով 581,47 դոլարի, Ripple-ը 26,6 տոկոսով՝ հասնելով 0,598 դոլարի, իսկ , Bitcoin Cash-ը՝ 29,2 տոկոսով՝ հասնելով 800,55 դոլարի։

Նյութի աղբյուրը՝ news.am