Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Իսկանդերները» շարունակում են Ադրբեջանին անհանգստացնել

Բաժին: Քաղաքական
 «Իսկանդերները» շարունակում են Ադրբեջանին անհանգստացնել
Ադրբեջանը սաստիկ անհանգստանում է հայկական «Իսկանդերների» առիթով: Ձգտելով պոտենցիալ սպառնալիքը չեզոքացնել՝ ադրբեջանական կողմը շարունակում է սպառազինություն գնել՝ հընթացս ցանկալին իրականի տեղ ներկայացնելով:
Ինչպես հայտնում է Haaretz-ը, վկայակոչելով Yedioth Ahronoth պարբերականը, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ռազմական գերատեսչությանը հանձնարարել է մինչեւ 300 կմ մեծացված հեռահարությամբ հող-հող դասի հրթիռներ մշակել: Հրթիռները պետք է օգտագործվեն ցամաքային զորքերի սպառազինության մեջ: Լիբերմանը հավանություն է տվել նոր նախագծին 500 մլն դոլարի հատկացմանը: Հաղորդագրությունների համաձայն՝ նախագծի նպատակն է միջին հեռահարության հրթիռների ստեղծումը: Նախագիծը նախ կներառի 150 կմ հեռահարությամբ հրթիռներ, հատկապես EXTRA (Extended-range artillery), որոնք իսրայելական ընկերություններն արդեն արտադրում են արտասահմանյան դաշնակիցների համար: Այնուհետեւ ծրագրվում է հրթիռների հեռահարությունը մեծացնել մինչեւ 300 կմ: Նախագծի արժեքը կարող է կազմել մոտ 2 մլրդ դոլար:
Ադրբեջանական լրավամիջոցները, բնականաբար, այս հաղորդագրությանն արձագանքել են՝ հիշեցնելով, որ «500 կմ հեռահարությամբ հրթիռների ձեռքբերման առումով պաշտոնական Բաքվի շահերի շրջանակում՝ ի պատասխան Հայաստանի ԶՈւ-ի զինմանը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներով չի կարելի բացառել, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը առարկայական հետաքրքրություն դրսեւորի Իսրայելից մեծացված հեռահարությամբ նոր հրթիռային համալիրի գնման նկատմամբ»: Ըստ որում՝ որոշ լրատվամիջոցներ շտապել են հայտարարել, որ «Իսրայելն արդիականացնում է Ադրբեջանին վաճառած հրթիռները», չնայած խոսքը մոդելի մասին է, բայց ոչ մի դեպքում ոչ վաճառված սպառազինության:

Նյութի աղբյուրը՝ news.am