Պլաստիկե շշերը կարող են անպտղությո՞ւն առաջացնել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Պլաստիկե շշերը կարող են անպտղությո՞ւն առաջացնել

Բաժին: Կյանք և առաղջություն
Պլաստիկե շշերը կարող են անպտղությո՞ւն առաջացնել
Բրիտանական Էքսեթերի համալսարանի մասնագետները հայտնել են, որ պլաստմասե շշերում եւ սնունդի կոնտեյներներում առկա է բիսֆենոլ A քիմիական միացությունը, որը կարող է վերարտադրողական համակարգի խանգարման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Գիտնականները վտանգավոր միացության հետքերը հայտնաբերել են դեռահասների օրգանիզմում: Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ վերարտադրողական համակարգի խանգարումների, կրծքագեղձի քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների պատճառը բիսֆենոլի նմանությունն է իգական էստրոգեն սեռական հորմոնին:
Մասնագետները կատարել են 94 դեռահասի մեզի նմուշի անալիզ եւ 86 տոկոսի մոտ բիսֆենոլ А է հայտնաբերվել: Փորձարկվողները նաեւ սննդային վարքի վերաբերյալ հարցաշարի են պատասխանել՝ նշելով, թե ինչ մթերքներ են օգտագործել: Քանի որ պլաստիկե փաթեթներում պարունակվող քիմիական նյութերը սնունդի մեջ տարալվացվում են, գիտնականները մասնակիցներին խնդրել են ձեռնպահ մնալ պլաստիկով փաթեթավորված մթերքներից: Սակայն նույնիսկ այս դեպքոմ մեզի մեջ բիսֆենոլի պարունակությունը չի նվազել:
Գիտնականների խոսքով՝ հատուկ մշակված սննդակարգը, որն ուղղված է օրգանիզմում բիսֆենոլ А-ի խտության նվազեցմանը, արդյունավետ չի եղել: Նույնիսկ այն մթերքները, որոնք պլաստիկե փաթեթներով կամ կոնտեյներով չեն վաճառվել, բաղադրամասեր են ունեցել, որոնք արտադրման փուլում բիսֆենոլի ազդեցության են ենթարկվել: Ըստ որում՝ ոչ մեծ վտանգ են ներկայացնում երկար ժամանակ օգտագործվող խմելու ջրի շշերը:
Միեւնույն ժամանակ, British Plastics Federation-ը քննադատում է գիտնականների եզրահանգումները: Կազմակերպությունում կարծում են, որ պլաստմասայի մեջ բիսֆենոլ А-ի վնասը չափազանցված է, իսկ բազմաթիվ գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս առողջության համար պլաստիկե տարայի մեջ սնունդը պահելու հետեւանքների բացակայությունը: Դրանից բացի, պոլիկարբոնատային պլաստիկում հանդիպեղ բիսֆենոլը չի առաջանում պոլիէթիլենտերեֆտալատի սինթեզի ժամանակ, որը նույնպես լայնորեն օգտագործվում է պլաստիկե սպասք պատրաստելու համար:

Նյութի աղբյուրը՝ med.news.am