Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Բարսելոնան» գերազանցեց Գվարդիոլայի հետ սահմանած ռեկորդը

Բաժին: Սպորտ
«Բարսելոնան» գերազանցեց Գվարդիոլայի հետ սահմանած ռեկորդը
«Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում ոչ ոքի խաղալով «Էսպանյոլի հետ», ընթացիկ մրցաշրջանում Պրիմերայում անպարտելի շարքը հասցրել է 22 խաղի, գրում է Sport.es-ը:
Այդ ցուցանիշով «Բարսելոնան» գերազանցեց սեփական ռեկորդը, որը սահմանել էր 2009/10 մրցաշրջանում: Այդ տարի կատալոնացիները Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ չէին պարտվել Պրիմերայի մեկնարկային 21 տուրերում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրից հետո կատալոնական ակումբը 58 միավորով առաջատարն է եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը»՝ 39:

Նյութի աղբյուրը՝ sport.news.am