Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիայի արյունալի ընտրություններում հաղթել է Էրդողանի կուսակցությունը

Բաժին: Քաղաքական
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, ով ղեկավարում է Արդարություն ու զարգացում կուսակցությունը, հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին: Այս գիշեր այս մասին գրել է Hyurriet-ը:
«Դուք աջակցեցիք ձեր վարչապետին, ես անսահմանորեն ձեզնից շնորհակալ եմ»,- հայտարարել է Թուրքիայի կառավարության ղեկավարը` ելույթ ունենալով կուսակցության կողմնակիցների առջև, ովքեր հավաքվել են Անկարայում կուսակցության գրասենյակի դիմաց:
«77 միլիոն մարդ պետք է իմանա, որ այսօր ծնվեց նոր Թուրքիան: Սա նոր Թուրքիայի հարսանիքի օրն է»,- հավելել է վարչապետը:
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցել է 52.695.832 մարդ, ընտրություններին մասնակցել է 45.899.565 մարդ: Վավեր է ճանաչվել 44.093.771 քվե:
Քվեաթերթիկների 78%-ի հաշվարկների արդյունքում իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունը առաջատար է ողջ երկրի տարածքով` հավաքելով ձայների 43,18%-ը: Նրան հետևում է ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը` 25,89% ձայներով:
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում էին բազմաթիվ ընտրախախտումների մասին` հատկապես երկրի քրդաբնակ հարավ-արևելյան շրջաններում:
Հնարավոր չի եղել նաև խուսափել զոհերից: Ընդդիմադիր ուժերի միջև գրանցված բախումների արդյունքում զոհվել է 8 մարդ:
Աղբյուրը՝ www.galatv.am