Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Մարադոնայի մուտքն ԱՄՆ արգելել են Թրամփի վերաբերյալ կատակի պատճառով

Բաժին: ԱՄՆ
Մարադոնայի մուտքն ԱՄՆ արգելել են Թրամփի վերաբերյալ կատակի պատճառով
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային արգելել են մուտք գործել ԱՄՆ-ը:
AS-ի համաձայն՝ դրա պատճառն այն է, որ Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կատակել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ: Ավելի վաղ Մարադոնան հարցազրույցներից մեկում Թրամփին անվանել էր խամաճիկ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Մարադոնային մուտքի վիզայից զրկել էին 1994-ին, երբ արգենտինացուն կասկածում էին թմրանյութ օգտագործելու մեջ: Այդ միջադեպից հետո նրա մուտքն ԱՄՆ արգելվել էր:
Ֆոտո՝ https://twitter.com/diegoamaradona
Նյութի աղբյուրը՝ sport.news.am