Սյունիքում եւ Լոռիում մերկասառույց է, Վայոց Ձորում ձյուն է տեղում. Լարսը բաց է » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Սյունիքում եւ Լոռիում մերկասառույց է, Վայոց Ձորում ձյուն է տեղում. Լարսը բաց է

Բաժին: Հայաստան
 Սյունիքում եւ Լոռիում մերկասառույց է, Վայոց Ձորում ձյուն է տեղում. Լարսը բաց է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին ժամը 08:44-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նյութի աղբյուրը՝ news.am