Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Ուոթֆորդը» վարձակելեց «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Բաժին: Սպորտ
«Ուոթֆորդը» վարձակելեց «Բարսելոնայի» կիսապաշտպանին
Անգլիական «Ուոթֆորդը» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուին, հայտնում է ակումբի կայքը:
Անգլիական ակումբը 1 միլիոն եվրո կվճարի վարձակալության համար, ինչպես նաեւ կվճարի 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: «Ուոթֆորդը» երաշխավորել է, որ իսպանացին կունենա խաղային պրակտիկա:
Անգլիայի Պրեմյեր լիգայում Դեուլոֆեուն վարձավճարով խաղացել է նաեւ «Էվերտոնում»: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 խաղի եւ խփել մեկ գոլ:

Նյութի աղբյուրը՝ sport.news.am