Հայտնի է Samsung Galaxy S9 նոր սմարթֆոնի գինը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Հայտնի է Samsung Galaxy S9 նոր սմարթֆոնի գինը

Բաժին: Այլ
 Հայտնի է Samsung Galaxy S9 նոր սմարթֆոնի գինը
Samsung Galaxy S9 ֆլագմանային սմարթֆոնի մեկնարկային գինը նախորդից՝ Galaxy S8-ից մի փոքր բարձր կլինի, հայտնում է հարավկորեական ETNews պարբերականը:
Հարավային Կորեայում նորույթը կարժենա 890-935 դոլար, մինչդեռ նախորդ մոդելն արժեր մոտ 875 դոլար:
Samsung-ը Galaxy S9 եւ S9+ ֆլագմանները կներկայացնի փետրվարի 25-ին՝ Բարսելոնում Mobile World Congress ցուցահանդեսի մեկնարկից մեկ օր առաջ:
Երկու սմարթֆոնն էլ միանման դիզայն կունենան՝ անշրջանակ Infinity Display կողմերի 18:9 հարաբերակցությամբ, սենսորների հավաքակազմ եւ կենսաչափական ապաարգելափակում, Home կոճակ չի լինի: Սարքերը կտարբերվեն Super AMOLED դիսփլեյի չափերով՝ S9-ը կունենա 5,8-դյույմանոց էկրան, իսկ S9+-ը՝ 6,2-դյույմանոց: 12 մեգապիքսել խցիկը փոփոխվող ապերտուրա կունենա (f/2,4 — f/1,5) եւ արագ նկարահանումների հնարավորություն (վայրկյանում 480 կադր):

Նյութի աղբյուրը՝ news.am