Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիայում արտարժույթի փոխանակման կետը գողերի թալանելուց հետո թալանել են ոստիկանները

Բաժին: Տարածաշրջան
 Թուրքիայում արտարժույթի փոխանակման կետը գողերի թալանելուց հետո թալանել են ոստիկանները
Ստամբուլի արտարժույթի փոխանակման կետերից մեկը թալանվելուց հետո դեպքի վայր մեկնած եւ ապացույցներ հավաքող ոստիկանները թալանել են գողերի թողած գումարը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը ահազանգ է ստացել արտարժույթի փոխանակման կետ թալանելու մասին։ Դեպքի վայր մեկնած ոստիկանների առաջին խումբը դեպքի է վայր է կանչել փորձաքննության խմբին։
Փորձաքննություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ գողերը դրամարկղի դարակներից մեկում չեն նկատել 5 հազար դոլար գումարը, որն էլ իրենք են վերցրել։
Այնուհետ արտարժույթի փոխանակման կետի սեփականատերը դիտել է տեսախցիկի տեսագրությունը, որի ընթացքում նկատել է, որ ոստիկաններից մեկը դրամարկղից գումար է վերցնում եւ դնում գրպանը։ Նա անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ոստիկանները ձերբակալել են գող ոստիկանին։ Վերջինս խոստովանել է, որ պարտքի պատճառով է վերցրել գումարը եւ ամբողջ գողոնը հետ է վերադարձրել։
Դատախազությունը գող ոստիկանի համար պահանջում է 10 տարվա ազատազրկում։

Նյութի աղբյուրը՝ news.am