Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Nokia 3310 բջջային հեռախոսը նորից կհայտնվի վաճառքում

Բաժին: Տնտեսություն
Խոստովանեք, որ երբեմն կարոտում եք այն հին Nokia-ն, որով հնարավոր էր մեխ խփել պատին, որն ամիսներով պահում էր լիցքավորումը, որով հնարավոր էր «օձ» խաղը խաղալ կոտրված էկրանով, որը կարելի էր վերանորոգել մուրճով և կպչուն ժապավենով, գրում է «Комсомольская правда»-ն։
Շուտով Nokia 3310-ը կրկին կհայտնվի վաճառքում։
Լեգենդար հեռախոսների վերաթողարկմամբ կզբաղվի ֆրանսիական Lekki ընկերությունը։ Հեռախոսը կթողարկվի 5 գույնով՝ սև, սպիտակ, վարդագույն, դեղին և կապույտ։
Ֆրանսիացիները վստահեցնում են, որ նոր Nokia-ն ոչնչով չի տարբերվի հնից։ Ոչնչով, բացի գնից։ «Վերակենդանացած» հեռախոսի համար ստիպված կլինեն վճարել 80 եվրո։
Աղբյուրը՝ www.analitik.am