LEXUX-ն ու Toyota Camry-ն արգելափակվել են ձյան մեջ. փրկարարները դուրս են բերել 5 մարդու » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


LEXUX-ն ու Toyota Camry-ն արգելափակվել են ձյան մեջ. փրկարարները դուրս են բերել 5 մարդու

Բաժին: Հայաստան
 LEXUX-ն ու Toyota Camry-ն արգելափակվել են ձյան մեջ. փրկարարները դուրս են բերել 5 մարդու
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արտաշավան տառերի պուրակ կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշավան-Ամբերդ 14-րդ կմ-ին «LEXUS RX» մակնիշի 90 QQ 020 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում (վարորդ՝ Գ. Գ., 2 ուղեւոր):
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

***

Հունվարի 28-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի 35 NF 084 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Մ., 1 ուղեւոր) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նյութի աղբյուրը՝ news.am