Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Խոշոր ավտովթար Երեւանում. վարորդներից մեկը անգիտակից վիճակում հոպիտալացվել է

Բաժին: Հայաստան
 Խոշոր ավտովթար Երեւանում. վարորդներից մեկը անգիտակից վիճակում հոպիտալացվել է
Երեւանի Իսակովի պողոտայում այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ «Mercedes C» մակնիշի 31 ST 952 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթեւեկելի մասից, բախվել սյանը եւ «Nissan Tiida» մակնիշի 35 NR 606 պետհամարանիշի ավտոմեքենային
(վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Ս.):
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ե.-ին, ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել:

Նյութի աղբյուրը՝ news.am