Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Նախապատմական Հունաստանի դեռահաս աղջկա դեմքը վերականգնվել է

Բաժին: Այլ
 Նախապատմական Հունաստանի դեռահաս աղջկա դեմքը վերականգնվել է
Հունաստանում մեզոլիթի դարաշրջանի դեռահաս աղջկա դեմքի մնացորդների վերականգնումից հետո պարզ է դարձել, որ 9000 տարի առաջ աղջկա դեմքը եղել է լուրջ, առնական, բայց նաեւ հաճելի: Աղջկան անվանել են Ավգի կամ Զարյա, հաղորդում է «Մոյա պլանետնան»:
Վերականգնումն իրականացրել է օրթոդոնտ Մանոլիս Պապագրիգորակիսը:
Աղջկա գանգը եւ ատամները շատ լավ են պահպանվել: Ոսկորներից դատելով՝ Ավգին 15 տարեկան է եղել, իսկ ատամներից՝ 18 տարեկան, մեկ տարի ավել կամ պակաս: Դրանք ցույց են տվել նաեւ, որ աղջիկը տառապել է սակավարյունությունից կամ վիտամինների պակասից:

Նյութի աղբյուրը՝ news.am