Jeep-ը բացահայտել է 7 տեղանոց ամենագնացի արտաքին տեսքը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Jeep-ը բացահայտել է 7 տեղանոց ամենագնացի արտաքին տեսքը

Բաժին: Այլ
 Jeep-ը բացահայտել է 7 տեղանոց ամենագնացի արտաքին տեսքը
Jeep ընկերությունը հրապարակել է 7 տեղանոց մեծ Grand Commander ամենագնացի պաշտոնական լուսանկարները: Մեքենան կցուցադրվի Պեկինի ավտոսրահում, որը տեղի կունենա ապրիլին, հաղորդում է Motor-ը:
Մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում: Նախնական տվյալներով՝ մեքենան կստեղծվի Cherokee կրոսովերի հիման վրա: Նորույթը 249 եւ 45 մմ-ով ավելի երկար կլինի Cherokee-ից եւ Grand Cherokee-ից, դրա երկարությունը 4873 մմ կլինի:
Ակնկալվում է, որ Grand Commander-ը կունենա երկու լիտր ծավալով տուրբո բենզինային շարժիչներ` 234 եւ 265 ձիաուժերով:
Նորույթը նախատեսված է միայն չինական շուկայի համար: Այն կստեղծեն նույն գործարանում, որտեղ արտադրվում է Cherokee- ին` Guangzhou-Fiat համատեղ ձեռնարկությունում: Մեքենայի գինը կսկսվի 250 հազար յուանից:

Նյութի աղբյուրը՝ news.am