Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Փաստ». Կտրուկ իջել են արեւային էներգիա արտադրող սարքավորումների գները

Բաժին: Այլ
 «Փաստ». Կտրուկ իջել են արեւային էներգիա արտադրող սարքավորումների գները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կտրուկ իջել են արեւային էներգիա արտադրող սարքավորումների գները: Վերջին մեկ ամսում, կարելի է ասել, գների ռեկորդային իջեցում է արձանագրվել: Մեկ կիլովատ հզորությամբ սարքավորումը, որն արժեր 1000–1200 դոլար, այսօր վաճառվում է 700–850 դոլարով: Արեւային էներգիայից օգտվել ցանկացող կազմակերպությունների թիվն անհամեմատ աճել է:
Էժանացումը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջին եռամսյակում արեւային էներգիա արտադրող սարքավորումներ են պատրաստում արդեն երեք խոշոր արտադրողներ: Ըստ մասնագետների հաշվարկի, եթե նույնիսկ մեկ կիլովատ հզորություն ունեցող սարքավորման գինը դառնա 500 դոլար, արտադրողն առնվազն 15% շահույթ կունենա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուրը՝ news.am