Միկրոալիքային վառարանները մարդկության համար սպառնալիք են ճանաչել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Միկրոալիքային վառարանները մարդկության համար սպառնալիք են ճանաչել

Բաժին: Այլ
 Միկրոալիքային վառարանները մարդկության համար սպառնալիք են ճանաչել
Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, ինչպես են միկրոալիքային վառարաններն ազդում շրջակա միջավայրի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միայն ԵՄ-ում միկրոալիքային վառարաններն արտադրում են այնքան ածխածնի դիօքսիդ, որքան 6,8 մլն մեքենաները: Արտանետումների այս ծավալը գլոբալ տաքացմանը նպաստող էական գործոն է, նշվում է զեկույցում:
Մասնագետները նշում են, որ շրջակա միջավայրին ամենամեծ վնասը պատճառում է այս վառարանների ցածր արդյունավետությունը:
Մասնագետները կարծում են, որ վառարանների վնասակար ազդեցությունը նվազեցնելու լավագույն միջոցը բնակիչների հետ աշխատանքն է՝ ուղղված էլեկտրական սարքերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելուն:
Վառարանների օգտագործողներին խորհուրդ են տալիս նաեւ մթերքների տեսակից կախված կարգավորել պատրաստման ժամանակը եւ օգտագործումից հետո անջատել վառարանը:

Նյութի աղբյուրը՝ news.am