Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Peugeot-ն բոլոր մեքենաները էլեկտրական շարժիչով կդարձնի

Բաժին: Այլ
 Peugeot-ն բոլոր մեքենաները էլեկտրական շարժիչով կդարձնի
Ֆրանսիական PSA Group ընկերության գլխավոր տնօրեն Կարլոս Տովարեսը (միավորում է Peugeot եւ Citroen ապրանքանիշերը) հայտարարել է, որ մինչեւ 2025 թվականը ընկերության թողարկած բոլոր մեքենաները պետք է էլեկտրական դառնան, հաղորդում է Kommersant.ru- ն:
Խոսքը ինչպես ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, այնպես էլ հիբրիդների մասին է:
Նա նշել է, որ մինչեւ 2030 թվականը կոնցեռնի մեքենաների 80 տոկոսը կկարողանա որոշ սահմանափակումներով ինքնուրույն շարժվել, իսկ ավտոմեքենաների 10 տոկոսը ավտոմատացման բարձր՝ չորրորդ եւ հինգերորդ մակարդակները կունենա, այսինքն, դրանք լիովին անօդաչու կլինեն:
Ավելի վաղ, իրենց բոլոր մեքենաները էլեկտրական դարձնելու մտադրության մասին հայտարարվել էին շատ այլ ավտոարտադրողներ, այդ թվում՝ Ford-ը, Mazda-ն, Volkswagen-ը:

Նյութի աղբյուրը՝ news.am