Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իսպանիան զբոսաշրջության համար առավել հանրաճանաչ վայրերն են » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իսպանիան զբոսաշրջության համար առավել հանրաճանաչ վայրերն են

Բաժին: Այլ
 Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իսպանիան զբոսաշրջության համար առավել հանրաճանաչ վայրերն են
2016 թվականին զբոսաշրջիկների թվով աշխարհի առավել հանրաճանաչ երկիրը Ֆրանսիան է դարձել: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Tourism Highlights 2017 Edition հետազոտության մեջ, փոխանցում է Коммерсант.ру-ն:
Հետազոտության տվյալներով՝ 2016 թվականին Ֆրանսիա են այցելել 82.6 միլիոն զբոսաշրջիկ: Առաջին եռյակում ընդգրկված են նաեւ Միացյալ Նահանգները եւ Իսպանիան, այս երկրներ այցելել են մոտ 75.6 միլիոն մարդ: Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում դեպի Իսպանիա զբոսաշրջային հոսքն աճել է 10.3 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ զբոսաշրջիկների հոսքը, ընդհակառակը, կրճատվել է 2.4 տոկոսով:
Չորրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանը` 59.3 միլիոն զբոսաշրջիկներով, հինգերորդը` Իտալիան (50.7 միլիոն), վեցերորդը` Մեծ Բրիտանիան (35.8 միլիոն): Ապա հաջորդում են Գերմանիան (35.6 միլիոն զբոսաշրջիկ), Մեքսիկան (35 միլիոն), Թայլանդը (32.6 միլիոն) եւ Թուրքիան (39.5 միլիոն):
Միեւնույն ժամանակ, զբոսաշրջային ծախսերի ծավալով ԱՄՆ-ն առաջատարն է, որտեղ օտարերկրացիները ծախսել են 205,9 միլիարդ դոլար:
Նշենք, որ Իսպանիայում ճանապարհորդները ծախսել են ընդամենը 60.3 միլիարդ դոլար, Թաիլանդում`49.9 միլիարդ դոլար, Չինաստանում` 44.4 միլիարդ դոլար, Ֆրանսիայում՝ 42.5 միլիարդ դոլար։

Նյութի աղբյուրը՝ news.am