Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թրամփը հրապարակել է ֆեյք նորությունների մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

Բաժին: ԱՄՆ
 Թրամփը հրապարակել է ֆեյք նորությունների մրցանակաբաշխության հաղթողների ցանկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «ֆեյք լրատվամիջոցների» իր հորինած մրցանակի «հաղթողների» ցանկը: Այս տեղեկությունը հրապարակվել է չորեքշաբթի ԱՄՆ Հանրապետական կուսակցության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը «ֆեյք լրատվամիջոցների» վարկանիշի մեջ է ընդգրկել The New York Times-ի եւ Washington Post-ի նյութերը, ABC եւ CNN հեռուստաալիքները, Time եւ Newsweek ամսագրերը: CNN-ի սյուժեները Թրամփի ցուցակում ստացել են 11 տեղից 4-ը:
Վարկանիշի վերջին՝ 11-րդ հորիզոնականում Թրամփը դրել է Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի սկանդալը: «Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը՝ «ռուսական դավադրությունը»: Ռուսական դավադրությունը թերեւս մեծագույն խաբեությունն է, որ ստեղծվել է ամերիկացի ժողովրդի համար: Դավադրություն գոյություն չունի»,- նշված է տեքստում:
Թրամփը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասն իր դեմ կանխամտածված են հանդես գալիս՝ հրապարակելով ոչ հավաստի տեղեկություններ: Նա թեմային մասնավորապես անդրադարձել է 2017-ի փետրվարին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, երբ նշել է, որ «մամուլում անազնվության մակարդակը վերահսկողությունից դուրս է եկել»: Նույն ամսին Թրամփն իր Twitter-ում CNN-ին, NBC-ին, ինչպես նաեւ The New York Times պարբերականին անվանել է ամերիկացի ժողովրդի թշնամիներ:

Նյութի աղբյուրը՝ news.am