Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բիթքոինի փոխարժեքը մեկ օրում 25 տոկոսով արժեզրկվել է

Բաժին: Այլ
 Բիթքոինի փոխարժեքը մեկ օրում 25 տոկոսով արժեզրկվել է
Բիթքոինի փոխարժեքը 24 ժամում արժեզրկվել է ավելի քան քառորդ մասով, վկայում են CoinMarketCap-ի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պորտալի տեղեկությունների համաձայն՝ բիթքոինն էժանացել է 25,1 տոկոսով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից առաջին անգամ հասնելով 10,5 հազար դոլար մակարդակի:
Բիթքոինը կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է՝ բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա, որը կարելի է «մայնինգի» ենթարկել հաշվողական սարքերի միջոցով:
CoinMarketCap ծառայությունը թույլ է տալիս տեղեկանալ կրիպտոարժույթներից յուրաքանչյուրի միջին գնին եւ կապիտալիզացիային: Բիթքոինի շուկայական միջին գինը դոլարով հաշվարկելիս ագրեգատորը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների տվյալները:

Նյութի աղբյուրը՝ news.am