Twitter-ը վերահսկում է օգտատերերի անձնական հաղորդագրությունները » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Twitter-ը վերահսկում է օգտատերերի անձնական հաղորդագրությունները

Բաժին: ԱՄՆ
 Twitter-ը վերահսկում է օգտատերերի անձնական հաղորդագրությունները
Twitter-ը վերահսկում է օգտատերերի անձնական հաղորդագրությունները: Այս մասին BuzzFeed-ին ասել է սոցիալական ցանցի ներկայացուցիչը: Ընկերությունը մեկնաբանություն է տվել Project Veritas խմբի ակտիվիստների մեղադրանքներին, որոնք վերաբերում են գաղտնի տեղեկատվության մոնիթորինգին, հաղորդում է Life-ը:
Միեւնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ օգտատերերի անձնական հաղորդագրությունները մատչելի են միայն սահմանափակ թվով աշխատողների համար: Բացի այդ, ընկերությունն օրենսդրական մակարդակով իրավունք չունի գաղտնի տեղեկատվությունը տարածել:
Ընկերության ներկայացուցիչի խոսքով՝ աշխատակիցները իրավապահ մարմիններին նամակագրությունը տրամադրում են միայն պահանջող կողմի մոտ հրամանագրի առկայության դեպքում:
Սոցիալական ցանցի շուրջ սկանդալը սկսվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էջի պատճառով: Նախկինում Project Veritas կազմակերպությունը ենթադրել էր, որ Twitter-ը նախագահի հաղորդագրությունները հատուկ ծառայություններին է տրամադրում:

Նյութի աղբյուրը՝ news.am