Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Գիտնականները պարզել են՝ ինչն է մարդկանց գրավում միմյանց մեջ

Բաժին: Կյանք և առաղջություն
 Գիտնականները պարզել են՝ ինչն է մարդկանց գրավում միմյանց մեջ
Այլ մարդկանց օգնելու պատրաստակամությունը եւ հուսալիությունը ֆիզիկական գրավչության համադրությամբ ուժեղացնում են փոխադարձ համակրանքի ազդեցությունը: Այս եզրահանգման են եկել Վուսթերի համալսարանի գիտնականները, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Հոգեբանները փորձել են հասկանալ, թե ինչպես են մարդիկ երկարատեւ հարաբերությունների համար ընտրում միմյանց, ինտուիտիվ եւ գիտակցակական ինչ գործոններ են հաշվի առնվում դրա համար: Գիտնականները դիտարկել են տղամարդկանց եւ կանանց գնահատականները ուղղված պոտենցիալ զուգընկերներին եւ նրանց դասակարգել են ըստ կատեգորիաների`ֆիզիկական գրավչություն եւ սոցիալական վարք (ալտրուիզմ, հուսալիություն):
«Մեզ համար հետաքրքիր էր՝ արդյոք այս գնահատականները հարաբերությունների երկարացման ցանկությունից կախված փոփոխվում են», — բացատրել է ուսումնասիրության հեղինակ Դանիել Ֆարելին:
Ֆարելին նշել է, որ իր թիմին հաջողվել է ֆիզիկակակն գրավչության եւ սոցիալական վարքի սիներգետիկական ազդեցությունները գտնել եւ եզրակացրել է, որ «մենք որոշում ենք ընդունում այն մասին, ուզում ենք լինել կոնկրետ մարդու հետ ոչ միայն նրա արտաքին տվյալների համար, այլ նաեւ նրա համար, թե ինչպես են դրանք համադրվում նրա մարդկային որակների հետ»:

Նյութի աղբյուրը՝ news.am