Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Microsoft-ը կպաշտպանի Skype-ի օգտատերերի նամակագրությունը

Բաժին: Այլ
 Microsoft-ը կպաշտպանի Skype-ի օգտատերերի նամակագրությունը
Microsoft-ը Skype հավելվածում նոր գործառույթ է փորձարկում: Մշակողները չաթը պաշտպանեել են թափանցիկ ծածկագրման տեխնոլոգիայով` օգտագործելով Open Whisper Systems-ի Signal Protocol ստանդարտ արձանագրությունը, հաղորդում է ՌԳ-ն:
«Մասնավոր զրույցներ» անվանումով իր նորամուծության մասին տեղեկատվությունն ընկերությունը հրապարակել է իր բլոգում:
Գործառույթն արդեն հասանելի է օգտատերերի համար, որոնք տեղադրել են Skype Insider-ի (8.13.76.8) տարբերակը Windows, Mac, Linux, Android կամ iOS ծրագրեր ունեցող սարքերում:
Հավելվածում ծածկագրված կլինեն տեսքստային հաղորդագրությունները, պատկերնեը եւ աուդիոֆայլերը, սակայն զանգերի բովանդակությունը բաց կլինի:

Նյութի աղբյուրը՝ news.am