«Թրամփը եւս մեկ անգամ խայտառակեց մեզ». Ադամ Շիֆը՝ «կեղտոտ խորշերից եկող միգրանտներ» արտահայտության մասին » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Թրամփը եւս մեկ անգամ խայտառակեց մեզ». Ադամ Շիֆը՝ «կեղտոտ խորշերից եկող միգրանտներ» արտահայտության մասին

Բաժին: ԱՄՆ
 «Թրամփը եւս մեկ անգամ խայտառակեց մեզ». Ադամ Շիֆը՝ «կեղտոտ խորշերից եկող միգրանտներ» արտահայտության մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն արձագանքել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների մասին հայտարարությանը:
«Բնավորությունը կարեւոր է ամեն տեղ, բայց երբ դրա պակասը նկատվում է Սպիտակ տանը, հետեւանքները սարսափելի են լինում: Նա եւս մեկ անգամ խայտառակեց մեր բարձրագույն ատյանը»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի, հայտնել էր Politico պարբերականը: Ըստ այդմ, մի խումբ սենատորներ այցելել են Սպիտակ տուն՝ նախագահին փոխզիջումային համաձայնագիր առաջարկելու, որը վերաբերում է Հաիթիին, Սալվադորին եւ Աֆրիկայի երկրներին:
«Մեր ինչին են պետք կեղտոտ խորշերից եկող այդ բոլոր մարդիկ»,- օրենսդիրների առաջարկին պատասխանել էր Թրամփը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Թրամփը հանդիպել է չորեքշաբթի:
Սպիտակ տունը չէր հերքել, որ Թրամփը նման հայտարարություն է արել. «Վաշինգթոնում որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել ուրիշ երկրների շահերի համար, սակայն նախագահ Թրամփը միշտ կպայքարի ԱՄՆ ժողովրդի շահերի համար»,- նշել էր ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը:

Նյութի աղբյուրը՝ news.am