Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Կանայք երջանիկ են, եթե տղամարդը փորձում է իրենց գայթակղել. Բերլուսկոնի

Բաժին: Այլ
 Կանայք երջանիկ են, եթե տղամարդը փորձում է իրենց գայթակղել. Բերլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ողջունել է ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի հայտարարությունը, որը սեռական ոտնձգության կապակցությամբ զանգվածային հիստերիայի ֆոնին տղամարդկանց պաշտպանել էր:
«Կատրին Դենյովը օրհնված խոսքեր է ասել», - ասել է 81-ամյա Բերլուսկոնին, ով 2011-ին երիտասարդ կանանց հետ իր այլասերված «Բունգա-բունգա» երեկույթների պատճառով սկանդալից հետո հրաժարական տվեց եւ անչափահաս մարմնավաճառի հետ սեքսի պատճառով նրա դեմ հետաքննություն սկսվեց:
«Բնական է, որ կանայք երջանիկ են, եթե տղամարդը փորձում է իրենց գայթակղել », - հեռուստատեսային հարցազրույցում ասել է նա:
«Ես դրանում այդքան փորձ չունեմ, քանի որ կանայք են միշտ փորձում ինձ գայթակղել»:

Նյութի աղբյուրը՝ news.am