Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Պայքար Twitter-ի և Instagram-ի միջև

Բաժին: Այլ
Ամերիկյան Twitter սոցկայքը համալրվել է նոր գործառույթով, ինչի շնորհիվ օգտատերերն այժմ կարող են յուրաքանչյուր թվիթին (հաղորդագրություն) 4 լուսանկար կցել։ Բացի այդ, գործառույթը հնարավորություն է տալիս օգտատերերին լուսանկարները մինչև 10 ընկերոջ «թագ» անել։
Սոցկայքը փորձում է մրցել Instagram ֆոտոծառայության հետ։ Սակայն այս գործառույթը դեռևս հասանելի է միայն iPhone-ի օգտատերերի համար։ Այնուհանդերձ, մոտ ապագայում կստեղծվի գործառույթի` Android-ի համար հասանելի տարբերակը:
Twitter-ի ներկայացուցիչները նշել են, որ նոր գործառույթը հնարավորություն կտա ցանկացած պլատֆորմում ուսումնասիրել լուսանկարներով թվիթներ։
Աղբյուրը՝ www.analitik.am