Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Արծաթե նրբաթելերով ներքնազգեստը կարող է սերմնաբջիջներին ճառագայթումից պաշտպանել

Բաժին: Կյանք և առաղջություն
Արծաթե նրբաթելերով ներքնազգեստը կարող է սերմնաբջիջներին ճառագայթումից պաշտպանել
Ամերիկա-ֆրանսիական Spartan ընկերության կողմից մշակված եւ CES 2018 ցուցահանդեսին ներկայացված նոր ներքնազգեստը կարող է տղամարդկանց սերմնաբջիջներին բջջային հեռախոսի ճառագայթումից պաշտպանել:
Ըստ արտադրողների՝ նոր կիսավարտիքը արծաթե նրբաթելերի շնորհիվ բջջային հեռախոսի եւ Wi-Fi ցանցի ճառագայթումից կարող է մինչեւ 99 տոկոսով պաշտպանել:
Արտադրողների խոսքով՝ կիսավարտիքում այդ նրբաթելերի պարունակության պատճառով, պետք չէ անհանգստանալ. օդանավակայանում մետաղյա իրեր ճանաչող սարքը դրանց չի արձագանքի:
Հեռախոսների ճառագայթման հնարավոր վտանգների մասին վերջերս շատ է խոսվում. մասնավորապես մասնագետները փորձում են պարզել՝ արդյոք այդ ճառագայթումը վտանգավոր է ուղեղի եւ տղամարդու վերարտադրողական գործառույթի համար:
Եվ եթե ուղեղի վրա հնարավոր ազդեցության մասին դեռ ամեն ինչ պարզ չէ, կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ տաբատի գրպանում գտնվող բջջային հեռախոսը բացասաբար է ազդում սերմնաբջիջների որակի եւ քանակի վրա:
Արտադրողների խոսքով՝ նոր ներքնազգեստը շատ շուտով շուկայում կհայտնի եւ 42 եվրո (մոտ 50 դոլար) կարժենա:

Նյութի աղբյուրը՝ med.news.am