Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Microsoft- ը կասեցրել է Windows-ի անվտանգության թարմացման տարածումը

Բաժին: Այլ
 Microsoft- ը կասեցրել է Windows-ի անվտանգության թարմացման տարածումը
Microsoft- ը կասեցրել է Windows-ի անվտանգության թարմացման տարածումը, որը փակում է Meltdown եւ Specter խոցելիությունները: Պատչը դարձել է AMD պրոցեսորներով համակարգիչների ամբողջական անջատման պատճառ, հաղորդում է The Verge-ը:
«Microsoft-ը բողոքներ է ստացել AMD չիպեր ունեցողներից այն մասին, որ իրենց համակարգիչները Windows- ի օպերացիոն համակարգի թարմացումից հետո չեն միանում», - ասել է ընկերության ներկայացուցիչը:
Ընկերոթյունն արդեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ: Դրանում ընկերությունը մեղադրում է AMD-ին:
Meltdown-ը հավելվածին թույլ էտալիս կարդալ համակարգչի ամբողջ հիշողությունը:
Այս խոցելիությունները կարող են Intel, ARM64 եւ AMD համակարգիչների պրոցեսորների աշխատանքը խաթարել:

Նյութի աղբյուրը՝ news.am