Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին

Բաժին: Քաղաքական
Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Էրդողանի փաստաբան Հուսեյին Այդինը բողոք է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ, որով ընդդիմադիր առաջնորդին մեղադրում են «Ֆեթուլլաիստական ահաբեկչական կազմակերպության կողմից (FETÖ) հնչեցված մեղադրանքները» նորից հնչեցնելու մեջ:
Բանը նրանում է , որ Քըլըչդարօղլուն հունվարի 5-ին հայտարարել էր, որ իր ձեռքի տակ է հայտնվել Թուրքիայի մի շարք պաշտոնյանների 2013թ. դեկտեմբերի 17-25 հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ բացահայտվում է Էրդողանի կոռուպցիոն սկանդալները և Էրդողանի ուղիղ կապը մի շարք աղմկահարույց գործերի հետ:

Նյութի աղբյուրը՝ blognews.am