Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 20 հազար եվրոյով գնել է հարազատ ակումբը

Բաժին: Սպորտ, Տարածաշրջան
Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 20 հազար եվրոյով գնել է հարազատ ակումբը
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զազա Ջանաշիան աճուրդում գնել է «Զուգդիդի» ֆուտբոլային ակումբը, որտեղ 1991 թվականին սկսել է կարիերան Վրաստանի բարձրագույն լիգայում: Այժմ ակումբը հայտնվել է երկրորդ լիգայում եւ 41-ամյա Ջանաշիան որոշել է փրկել հարազատ ակումբը՝ վճարելով 20 հազար եվրո, հաղորդում է Sport-express-ը:
Ջանաշիան կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Մոսկվայի եւ Թբիլիսիի «Լոկոմոտիվում», ռուսական «Բալթիկայում», վրացական «Սամտրեդիայում», թուրքական «Կոջաելիսպորում»: Նա «Լոկոմոտիվի» հետ դարձել է Ռուսաստանի քառակի գավաթակիր, եռակի փոխչեմպիոն:

Նյութի աղբյուրը՝ sport.news.am