Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ողբերգական վթար Երեւանում. «Ճվճըվ Արոյի» որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. կա զոհ եւ վիրավոր (ֆոտո)

Բաժին: Հայաստան
 Ողբերգական վթար Երեւանում. «Ճվճըվ Արոյի» որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. կա զոհ եւ վիրավոր (ֆոտո)
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի 243 II 02 համարանիշի (վարորդ՝ Արեգ Դ.) եւ «BMW X6» մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեգ Դ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 34-ամյա Խաչիկ Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին եւ հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Աղբյուրի տվյալներով, BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական եւ ռուսական, իսկ նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը օրեր առաջ է երեխա ունեցել: Մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:
 Ողբերգական վթար Երեւանում. «Ճվճըվ Արոյի» որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. կա զոհ եւ վիրավոր (ֆոտո)
 Ողբերգական վթար Երեւանում. «Ճվճըվ Արոյի» որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. կա զոհ եւ վիրավոր (ֆոտո)
 Ողբերգական վթար Երեւանում. «Ճվճըվ Արոյի» որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. կա զոհ եւ վիրավոր (ֆոտո)
Նյութի աղբյուրը՝ news.am