Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թրամփն ամենապատվազուրկ լրատվամիջոցի «պագեւատրումը» տեղափոխել է չորեքշաբթի

Բաժին: ԱՄՆ
 Թրամփն ամենապատվազուրկ լրատվամիջոցի «պագեւատրումը» տեղափոխել է չորեքշաբթի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում երկուշաբթի նախատեսված «տարվա ամենապատվազուրկ եւ ծախու լրատվամիջոցների» մրցանակաբաշխությունը հետաձգել է: Այս մասին նա կիրակի հայտնել է իր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կեղծ նորությունների համար պարգեւները՝ նախատեսված ամենածախու եւ կողմնակալ լրատվամիջոցների համար, անհաջողակներին կհանձնվեն չորեքշաբթի՝ հունվարի 17-ին, այլ ոչ թե առաջիկա երկուշաբթի: Այս պարգեւների հանդեպ դրսեւորվող հետաքրքրությունը եւ դրանց կարեւորությունը ավելի մեծ են, քան որեւէ մեկը սպասում էր»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:
Ամենապատվազուրկ լրատվամիջոցի մասին հայտնելու մտադրության մասին Թրամփն առաջին անգամ հայտարարել է հունվարի 2-ին:
ԱՄՆ նախագահը պարբերաբար հանդես է գալիս շատ առաջատար լրատվամիջոցների խիստ քննադատությամբ, հատկապես CNN հեռուստաալիքի:

Նյութի աղբյուրը՝ news.am