Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ինչու է ցրտերին շատ մարդկանց մոտ քթահոսություն առաջանում

Բաժին: Կյանք և առաղջություն
Ինչու է ցրտերին շատ մարդկանց մոտ քթահոսություն առաջանում
Մարդկանց 50-90 տոկոսն սյս խնդրի հետ բախվել է. ցրտին քթից հաճախ սկսում է «հոսել»:
Քվինսլենդի համալսարանի աշխատակից Դեվիդ Քինգը բացատրել է, թե ինչով է պայմանավորված մարդու օրգանիզմի նման ռեակցիան:

Ցածր ջերմաստիճանը քթի խոռոչում ավտոմատ ռեակցիա է առաջացնում. ներշնչվող օդը դառնում է տաք եւ խոնավ: Այս կերպ օդը թոքեր մտնելու դեպքում հնարավոր է դառնում գրգռումը բացառել: Քթի խոռոչի հետին մասում օդի ջերմաստիճանը մոտ 26 աստիճան է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է մինչեւ 30 աստիճանի հասնել:

Իսկ օդի խոնավությունը քթում անկախ ջերմաստիճանից սովորաբար մոտ 100 տոկոս է:

Սառը կամ չոր օդը խթանում է քթի խոռոչը եւ նյարդերի միջոցով ուղեղ համապատասխան ազդանշաններ ուղարկվում: Ի պատասխան ուղեը ուժեղացնում է արյան հոսքը դեպի քիթ:

Քթի խոռոչի լայնացված անոթները սկսում են արագ տաքացնել ներշնչվող օդը: Այսպիսով օդը դառնում է ավելի խոնավ:

Բացի այդ, սառը չոր օդը խթանում է իմունային համակարգը՝ քթի հաստ բջիջները: Այդ բջիջները քթի խոռոչում ավելի շատ հեղուկի արտադրում են առաջացնում:

Քթի միջոցով մարդը կարող է մինչեւ 400 մլ հեղուկ կորցնել: Ջրի գոլորշացումը մեծ քանակությամբ տաքություն է պահանջում, որը քթի խոռոչից է վերցվում:

Երբ կոմպենսատորային մեխանիզմը շատ ակտիվ է, քթում ավելորդ խոնավություն է առաջանում եւ այն հոսում է քթից: Հաստ իմունային բջիջներն առավել զգայուն են ասթմայով եւ ալերգիայով հիվանդների մոտ, իսկ անոթային փոփոխությունները տեղի են ունենում այն մարդկանց մոտ, որոնք զգայուն են արտաքին գրգռիչների եւ ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Հետեւաբար սառը օդը կարող է քթի շնչառության խաթարում եւ փռշտոց առաջացնել:

Նյութի աղբյուրը՝ med.news.am