Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիան ավելացնում է Արաբական միացյալ էմիրությունների հետ լարվածությունը

Բաժին: Քաղաքական
 Թուրքիան ավելացնում է Արաբական միացյալ էմիրությունների հետ լարվածությունը
Անկարայի քաղաքապետարանը պատրաստվում է 613–րդ փողոցը, որտեղ գտնվում է ԱՄԷ դեսպանատունը, անվանափոխել արաբներին թալանած եւ Մեդինայից սուրբ մասունքներ Ստամբուլ տարած Ֆահրեդին (ֆահրի) փաշայի անունով։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ մոտ օրերս արդեն անվանափոխությունը կավարտվի եւ Ֆահրեդին փաշայի անունով ցուցանակը կփակցվի Անկարայի 613–րդ փողոցում։
Նշենք, որ ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter–ում գրություն էր թողել. «1916 թվականին թուրք Ֆահրեդին փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։
Դրանից հետո Էրդողանը ԱՄԷ ԱԳ նախարարին անվանել էր խղճուկ ու անդաստիարակ։
Դուբայի ոստիկանապետն իր հերթին Էրդողանին ստախոս է անվանել։

Նյութի աղբյուրը՝ news.am