Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Էրդողանը տարբերվում է մյուս ղեկավարներից նրանով, որ նա ստախոս է

Բաժին: Քաղաքական
 Էրդողանը տարբերվում է մյուս ղեկավարներից նրանով, որ նա ստախոս է
Թուրքիա-Արաբական միացյալ էմիրություններ լարվածության համատեքստում Էրդողանի վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել Դուբայի ոստիկանապետ Դհահի Խալֆանը։
Թուրքական Gazetemanifesto կայքի փոխանցմամբ՝ Դուբայի ոստիկանապետը Twitter-ի իր էջում գրել է․ «Էրդողանը տարբերվում է մյուս ղեկավարներից նրանով, որ նա ստախոս է»։
Նշենք, որ ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter–ում գրություն էր թողել. «1916 թվականին թուրք Ֆահրի փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։
Դրանից հետո Էրդողանը ԱՄԷ ԱԳ նախարարին անվանել էր խղճուկ ու անդաստիարակ։

Նյութի աղբյուրը՝ news.am