Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թրամփը սպառնում է ամբողջ աշխարհին

Բաժին: ԱՄՆ
Թրամփը սպառնում է ամբողջ աշխարհին
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին քննարկվելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչման հարցը,ինչպես նաև դրվելու է քվեարկության ԱՄՆ նախագահի այդ որոշումը չեղարկելու հարցը,որը մեծ դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում...Կանխատեսելով քվեարկության արդյունքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսրայելական Times of Israel պարբերական հարցազրույց է տվել և հայտարարել."Այն երկրները,որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ կքվեարկեն մեր որոշմանն,ըստ որի Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք՝կզրկվեն ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից...Նրանք մեզամից միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլլարներ են ստանում,իսկ հետո քվեարկում մեր դեմ...Շատ լավ,թող քվեարկեն...Մենք դա հաշվի կառնենք և կխնայենք ահռելի գումարներ...Դա մեզ չի անհանգստացնում..."
Իրականում,ԱՄՆ նախագահին վաղը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում սպասվող քվեարկությունը անհանգստացնում... Չնայած,այն իրավական հետևանքներ չի կարող ունենալ,ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորդրի կողմից ընդունված որոշումները,սակայն Վաշինգտոնը չի ցանկանում նաև ՄԱԿ-ի ԳԱ-ում պարտվել...Հենց սրանով է պայմանավորված ԱՄՆ նախագահի բավական ագրեսիվ, սպառնալիք և շանտաժ հիշեցնող ելույթը...
Թրամփի վարչակարգը որոշել է 2018 թ-ի ԱՄՆ-ի կողմից օտար երկրներին տրամադրվող օգնությունը բաշխել տարածաշրջանային առումով...Այսպես ամերիկայն օգնության 43 տոկոսը տրամադրվելու է Մերձավոր Արևելքի երկրներին,35 տոկոսը աֆրիկյան երկրներին,9 տոկոսը Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներին,7 տոկոսը Արևմտյան կիսագնդի երկրներին,3 տոկոս Եվորպային,Եվրազիային և 3 տոկոս էլ Արևելյան Ասիային և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին...
Թարմփի այս սպառնալիքը հիմնականում ուղղված է մահմեդական երկրներին,որոնք ստանալով ամերիկյան օգնություն բավական բացասաբար արձագանքեցին ԱՄՆ նախագահի Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ որոշմանը...
Խոսքը գնում է Եգիպտոսի մասին,որը աշխարհում երկրորդ երկիրն է Իսրայելից հետո,ով ամեն տարի ստանում է ամենամեծ օգնությունը ԱՄՆ-ից.Վաշինգտոնը Կահիրեին է տրամադրում 1,3 միլիրադ դոլլարի ֆինանսական և ռազմական օգնություն...Հաջորդիվ գալիս են Հորդանանը՝1 միլիարդ դոլլար,Իրաքը՝347 միլիոն դոլլար,Արևմտյան ափը և Գազան՝250 միլիոն դոլլար,Լիբանանը՝103 միլիոն դոլլար,Թունիսը՝54 միլիոն դոլլար,Մարոկկոն՝16 միլիոն դոլլար,Լիբիան՝31 միլիոն դոլլար,Բահրեյնը՝800 հազար դոլլար,Օմանը՝3,5 միլիոն դոլլար,Ալժիրը՝1,8 միլիոն դոլլար,Ղազախստանը՝1,7 միլիոն դոլլար,Ղրղզստանը՝1,46 միլիոն դոլլար...ԱՄՆ-ն նաև ֆինանսական և ռազմական օգնություն է տրամադրում Ուզբեկստանին, Ադրբեջանին, Տաջիկստանին...
Հետաքրքիր է նաև մեր հարևան Թուրքիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ,ով ամենաշատն էր "աղմկում" և համարվում է ԱՄՆ գլխավոր գործընկերը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ում...
Բավաակն բարդ իրավիճակում է հայտնվում նաև Հայաստանը,ով ամեն տարի ԱՄՆ-ից ստանում է ֆինանսական օգնություն...ԱՄՆ-ն նաև միակ երկիրն է աշխարհում,ով պետական մակարդակով օգնություն է տրամադրում Արցախին...Երևանը բարդ ընտրության առաջ է կանգնած.մի կողմից Մերձավոր Արևելքի շատ արաբական երկրներն են և Իրանը,որոնք Հայոց ցեղասպանության տարիներին պատսպարեցին հարյուր հազարավոր հայերի և բավական լավ հարաբերություններ ունեն մեզ հետ,իսկ մյուս կողմից հայերի նկատմամբ բավական լավ տրամադրված ԱՄՆ-ն է,որտեղ մենք ևս ունենք բավական մեծ համայնք...

Նյութի աղբյուրը՝ blognews.am