Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Տաք թեյը փրկու՞մ է գլաուկոմայից

Բաժին: Կյանք և առաղջություն
Տաք թեյը փրկու՞մ է գլաուկոմայից
Տաք թեյի օգտագործումը կարող է նվազեցնել գլաուկոմայի զարգացման վտանգը: Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ նրանց չի հաջողվել խմիչքի որեւէ պաշտպանական ազդեցություն հայտնաբերել:
ԱՄՆ հետազոտողները վերլուծել են 2005-2006 թվականների առողջության եւ սննդի համընդհանուր հետազոտության տվյալները: Նրանք ուսումնասիրել են 40 եւ բարձր տարիքի 1678 մասնակիցների աչքի առողջության հետազոտությունները:
Ընդհանուր առմամբ պարզվել է, որ 84 մարդու մոտ գլաուկոմա կա:
Պարզվել է, որ սուրճի, ոչ ալկոհոլային խմիչքների, սառը թեյի օգտագործման եւ գլաուկոմայի առկայության միջեւ որեւէ կապ չկա, անկախ նրանից ըմպելիքների մեջ կոֆեին պարունակվել է, թե ոչ:
Բացի այդ, չի հաստատվել նաեւ աչքի հիվանդության եւ առանց կոֆեինի թեյի օգտագործման միջեւ կապը:
Մյուս կողմից, ըստ գիտնականների, որոշակի կապ է հայտանբերվել տաք թեյի օգտագործման եւ գլաուկոմայի միջեւ: Ավելին, շաբաթական վեց անգամից ավել թեյ խմող մարդկանց մոտ գլաուկոմայի զարգացման ավելի ցածր ռիսկ կա, չնայած այնպիսի գործոնների, ինչպիսիք են տարիքը, ծխելը, շաքարախտը եւ մարմնի քաշի ինդեքսը:
Հեղինակների կարծիքով՝ գլաուկոմայի զարգացման հավանականությունը 74 տոկոսով ցածր էր այն մարդկանց մոտ, ովքեր այդ քանակությամբ տաք թեյ էին խմում:
Փորձագետների կարծիքով՝ թեյի մեջ առկա որոշ բուսական քիմիական նյութեր (ֆլավոնոիդներ եւ այլ հակաօքսիդանտներ) կարող են պաշտպանել այդ վիճակի զարգացումը: Ըստ նրանց՝ կոֆեինով թեյն ավելի հարուստ է նման հակաօքսիդանտներով:
Գլաուկոման աչքի հիվանդություն է, որի ժամանակ աչքի մեջ գտնվող հեղուկի ճնշումը վնասում է տեսողական նյարդը եւ դա կարող է հանգեցնել կուրության, եթե բուժումը ժամանակի չսկսվի:
Արդյունքները ներկայացված են British Journal of Ophthalmology-ում:

Նյութի աղբյուրը՝ med.news.am