Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Սպիտակ տունը ստիպված է եղել «բացատրել» ԱՄՆ նախագահի հերթական թվիթը

Բաժին: ԱՄՆ
 Սպիտակ տունը ստիպված է եղել «բացատրել» ԱՄՆ նախագահի հերթական թվիթը
Սպիտակ տունը ստիպված է եղել «բացատրել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական թվիթը: Մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հավաստիացրել է, որ սենատոր Քիրստեն Գիլիբրանդի մասին գրված թվիթը «ընդհանրապես սեքսիստական չէ»:
Թրամփը քննադատել է սենատորին` անվանելով «մակերեսային մարդ» եւ Սենատում Դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի «սպասուհի»: Նա նաեւ ասել է, որ ոչ այնքան վաղուց, Գիլիբրանդը եկել է «իր գրասենյակ է եւ աղաչել է քարոզարշավում ներդրումներ կատարելու համար»՝ նշելով, որ «դրա համար պատրաստ է ամեն ինչի»:
Գիլիբրանդը թվիթը «սեքսիստական զրպարտանք» է անվանել, իսկ Թրամփը անտեսել է լրագրողի հարցը թվիթի մասին:

Նյութի աղբյուրը՝ news.am