Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Telegram-ի հիմնադիրը բիթքոիններով 35 մլն դոլար է վաստակել

Բաժին: Այլ
 Telegram-ի հիմնադիրը բիթքոիններով 35 մլն դոլար է վաստակել
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Դուբայում ընկերության գրասենյակի բացման մասին, հաղորդում է Bloomberg-ը:
2014-ին Telegram-ի հիմնադիրը հեռացավ ՌԴ-ից՝ ունենալով 300 մլն դոլար եւ 2000 բիթքոին:
Bloomberg-ի հետ զրույցում նա ասել է, որ բիթքոինի փոխարժեքի կտրուկ փոփոխությունը նրա համար շատ անսպասելի էր: Նա նաեւ նշել է, որ հավատում է բիթքոինի պայծառ ապագայհին եւ այն «թվային ոսկի է համարում»:
Նրա խոսքով՝ Telegram-ը բարեգործական ծրագիր է:
Telegram-ը նա մտադիր չէ վաճառել թեեւ գնումների առաջարկներ ստացվում են նույնիսկ Սիլիկոնյան հովտի խոշոր ընկերություններից, որոնք պատրաստ վճարել 3-5 մլրդ դոլար:

Նյութի աղբյուրը՝ news.am