Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ժոզե Մոուրինյո. Երեւի, չեմպիոնական մրցավազքն ավարտվեց

Բաժին: Սպորտ
Ժոզե Մոուրինյո. Երեւի, չեմպիոնական մրցավազքն ավարտվեց
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած տնային պարտությունը 1:2 հաշվով:
«Իմ առաջին արձագանքն այն է, որ ցավում եմ մրցավար Մայքլ Օլիվերի համար, քանի որ նա լավ աշխատեց, բայց թույլ տվեց կարեւոր սխալ:
«Մանչեսթեր Սիթին» արդյունքի հասավ առանց ակնհայտ 11 մետրանոցի, որը պետք է մրցակցի դարպասին նշանակվեր Անդեր Էրերայի նկատմամբ խախտումից հետո: Հաշիվը պետք է լիներ 2:2: Բացի այդ, կունենայինք 20 րոպե՝ եւս մեկ գոլ խփելու համար: Մայքլ Օլիվերի բախտը չբերեց, քանի որ կար ակնհայտ 11 մետրանոց:
Երեւի, չեմպիոնական մրցավազքն ավարտվեց: «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է: Բացի այդ, հաջողությունը եւ ֆուտբոլային աստվածները նրանց կողմն են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ արդեն 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մինչեւ մանչեսթերյան դերբին «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բոլոր մրցաշարերում 9-րդ անգամ հաղթեց Մոուրինյոյին: Նման ցուցանիշ ունի միայն կատալոնացի մասնագետը:

Նյութի աղբյուրը՝ sport.news.am