Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ընկույզն ու գետնընկույզն օգնում են պահպանել հոգեկան առողջությունը

Բաժին: Կյանք և առաղջություն
Ընկույզն ու գետնընկույզն օգնում են պահպանել հոգեկան առողջությունը
Ընկույզն ու գետնընկույզը շատ կարեւոր են հոգեկան առողջության համար. այդ մթերքի ամենօրյա օգտագործումը բարձրացնում է գլխուղեղի ռիթմի հաճախականությունը, որոնք կապված են ճանաչողական գործընթացների, կրթելիության ու հիշողության հետ: Այդ մասին նշված է FASEB Journal ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության շրջանակներում գիտնականները գնահատել են գետնընկույզի, նուշի, պիստակի, ընկույզի, կեշի, պեկանի պարբերաբար օգտագործման հետեւանքները: Հետազոտության մասնակիցներին էլեկտրաէնցեֆալոչափագրում են արել: Հետազոտությունը ցույց է տվել, որ պիստակի օգտագործումը բարձրացրել է գամմա ռիթմը, որը կապված է տեղեկատվության ճանաչողական մշակման, սովորելու եւ ընկալելու հետ: Իսկ գետնընկույզը մեծացրել է դելտա ռիթմը, որը կապված է խորը քնի ու օրգանիզմի վերականգնման հետ:
Ըստ մասնագետների՝ ընկույզները հարուստ են օգտակար հակաօքսիդանտներով: Դրանք ամենաշատը պարունակվում են սովորական ընկույզի մեջ:
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզները շատ օգտակար են մի շարք հիվանդությունների կանխարգելման համար: Այսպիսով, Լուիզիանայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ամեն օր մի բուռ սովորական ընկույզի օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ տկարամտության առաջացման վտանգը:
Ընկույզը նաեւ օգնում է հաղթահարել օրգանիզմի բորբոքային պրոցեսները. ընկույզի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է ախտահարման բիոմարկերների մակարդակը, հայտնում են Brigham and Women's Hospital-ի գիտնականները: Ընկույզը նաեւ օգնում է նիհարել:

Նյութի աղբյուրը՝ med.news.am