Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի եւ Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի եւ Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Բաժին: Հայաստան
 Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի եւ Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի եւ Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նյութի աղբյուրը՝ news.am