1918 թ-ի այս օրը սկսվեց հայ-վրացական պատերազմը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


1918 թ-ի այս օրը սկսվեց հայ-վրացական պատերազմը

Բաժին: Հայաստան
1918 թ-ի այս օրը սկսվեց հայ-վրացական պատերազմը
1918թ ի այս օրը՝ դեկտեմբերի 5 ին, Լոռիի և Ախալքալաքի համար սկսվել է հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ ազատագրել է Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետև` Շուլավերը և Սադախլուն: Հայկական մեկ այլ ջոկատ մտնելով Ջավախք` ազատագրել է գավառի հարավային գյուղերը: Վրացական բանակը ծանր պարտություն է կրել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Թիֆլիս կանխել են միայն անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ. հունվարի 9-17-ը կայացած հայ-վրացական կոնֆերանսում կնքվել է հաշտություն։

Նյութի աղբյուրը՝ blognews.am