London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Վիշի Անանդ » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Վիշի Անանդ

Բաժին: Հայաստան
London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Վիշի Անանդ
Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն չորրորդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի եւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի հետ:
Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:
London Chess Classic, չորրորդ տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Նյութի աղբյուրը՝ sport.news.am