Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Չինաստանում հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ տոննա նավթի պաշարների հանքավայր

Բաժին: Տնտեսություն
 Չինաստանում հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ տոննա նավթի պաշարների հանքավայր
Չնաստանի նավթագազային հսկա PetroChina-ն Սինցզյան Ույգուրական ինքնավար շրջանում հայտնաբերել է նավթի աշխարհի խոշորագույն հանքավայրերից մեկը, փոխանցում է «Սինհուան»:
Հումքի երկրաբանական պաշարների ծավալը կազմում է 1,24 մլրդ տոննա:
Xinjiang Oilfield ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հանքավայրը հայտնաբերվել է Ջունգարի ավազանում Մա լճի շրջանում: Մասնագետի տվյալներով՝ հետախուզված պաշարներն ավելի խոշոր են, քան ԱՄՆ Հենլոք հանքավայրինը եւ բրազիլական Կամպուս նավթագազային ավազանինը (Ատլանտյան օվկիանոսի ջրատարածք):

Նյութի աղբյուրը՝ news.am