Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին «հիվանդ շնիկ» է անվանել

Բաժին: ԱՄՆ
 Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին «հիվանդ շնիկ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարեփոխմանը նվիրված իր ելույթում անսպասելի հիշատակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հայտնում է The Hill-ը:
Նա խոսում էր հարկային ծրագրի «շշմեցուցիչ աջակցության մասին», քանի որ հարկերի մասշտաբային կրճատումը հրթիռային վառելիք կդառնա: Թրամփն ասել է. «Փոքրիկ մարդ-հրթիռը (նա այսպես է անվանում Կիմ Չեն Ընին)»: Այնուհետեւ վերադարձել է հարկային բարեփոխմանը, որը, ԱՄՆ նախագահի խոսքով, կդառնա «ամերիկյան տնտեսության հրթիռային վառելիքը»: Իսկ այնուհետեւ հավելել է. «Նա հիվանդ շնիկ է»:

Նյութի աղբյուրը՝ news.am