Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ծեծկռտուք «Հայբուսակ»-ում. Իսրայելի քաղաքացին հարվածներ է հասցրել կանանց

Բաժին: Հայաստան
 Ծեծկռտուք «Հայբուսակ»-ում. Իսրայելի քաղաքացին հարվածներ է հասցրել կանանց
«Հայբուսակ» համալսարանում, նոյեմբերի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երեւանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մ.-ին, 53-ամյա Նարինե Մ.-ին, 22-ամյա Մարիամ Գ.-ին եւ Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ Աբո Ակելին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում «Հայբուսակ» համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Աբո Ակելի եւ նշված անձանց միջեւ: Վիճաբանության ժամանակ Մ. Աբո Ակելը հարվածել է ՆՆարինե Մ.-ի եւ Յանինա Մ.-ի, ինչպես նաեւ Մարիամ Գ.-ի մարմնի տարբեր մասերին:
Հետաքննիչի կողմից նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Իսրայելի պետության քաղաքացին ստորագրությամբ բաց է թողնվել:

Նյութի աղբյուրը՝ news.am