Կիմ Չեն Ընը հայտնել է Հյուսիսային Կորեայի «միջուկային սպառազինության ավարտի» մասին » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Կիմ Չեն Ընը հայտնել է Հյուսիսային Կորեայի «միջուկային սպառազինության ավարտի» մասին

Բաժին: Այլ
 Կիմ Չեն Ընը հայտնել է Հյուսիսային Կորեայի «միջուկային սպառազինության ավարտի» մասին
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընն անձամբ է մասնակցել բալիստիկ հրթիռի գիշերային փորձարկմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անձամբ հետեւելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը՝ ընկեր Կիմ Չեն Ընը այն բարձր է գնահտել՝ ասելով, որ այսօր պատմական հաջողություն է ձեռք բերվել երկրի միջուկային սպառազինությունն ավարտելու գործում»,- նշված է հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեան պնդում է, որ փորձարկել է «Հվասոն-15» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է թիրախներ խոցել ԱՄՆ ամբողջ տարածքում:
Արձակումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հրամանով՝ ի պատասխան ամերիկյան կողմի «թշնամական քաղաքականության»:
Նոյեմբերի 28-ին արձակված հրթիռի թռիչքը տեւել է 53 րոպե եւ ընկել Ճապոնիայի ափերից 210 կմ հեռավորությամբ, Աոմորի պրեֆեկտուրայից ոչ հեռու: Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմել է 950 կմ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ «հրթիռի արձակումը հարեւան երկրների անվտանգության վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել»: ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան դատապարտել են Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումը:

Նյութի աղբյուրը՝ news.am